ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Քանի որ պատվերը քաղաքական էր, ամեն ինչ այլ ընթացք ստացավ

Քանի որ պատվերը քաղաքական էր, ամեն ինչ այլ ընթացք ստացավ
15.12.2025 | 11:17

Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա թիկուքից հարձակված խուժանին։

Զարմացա՞ծ եմ։

Իհարկե՝ ոչ։

Նախօրեին էի զարմացել, երբ հայտնեցին, որ հարձակվողները ձերբակալված են։ Այսօր ամեն բան տեղն ընկավ։

ՈՒ թեև հիմա շատերն են քննադատում ակնհայտ հանցագործներին ազատություն շնորհած դատարանը, այնուամենայնիվ, կարևոր մի փաստ պետք է անպայման արձանագրել՝ այս վճիռն այն մասին էր, որ Միհրանի վրա հարձակումը իսկապես քաղաքական ակտ էր։

Սովորական խուժան լիներ կամ կենցաղային ինչ-որ դրվագ՝ ձերբայակվածներն անպայման կկալանավորվեին։ Իշխանությունն էլ կօգտվեր առիթից ու մի լավ կփիարվեր ընդդիմադիր գործչի վրա հարձակվողներին կալանավորելու փաստով։ Բայց քանի որ պատվերը քաղաքական էր, ամեն ինչ այլ ընթացք ստացավ։ Եվ այն ինչը երեկ համոզմունք էր, այսօր դարձավ դատարանի վճիռ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 181

Մեկնաբանություններ